00:10  ,  29 սեպտեմբերի, 2014

Արթուր Մալոյան. «Կրասնոդարը» հաղթեց բարձր կարգի հաշվին

Տուլայի «Արսենալի» հարձակվող Արթուր Մալոյանը մեկնաբանել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում «Կրասնոդարից» կրած պարտությունը 0:3 հաշվով:

«Կրասնոդարը» մեծ ճնշում էր գործադրում, եղան բազմաթիվ գրոհներ, որոնք դարձան պաշտպանությունում սխալների պատճառ: Գումարած դրան՝ նրանք ունեն որակավորված ֆուտբոլիստներ, ովքեր իրենց պահերը վերածեցին գոլերի:

«Կրասնոդարը» հաղթեց բարձր կարգի հաշվին: Սկզբում ակտիվ էինք առջեւի գծում, սակայն հետո պասիվացանք: Պետք է շարունակեինք նույն ոճով եւ կկարողանայինք գոլ խփել: Սակայն մեր պահերն ավարտվեցին, քանի որ փակվեցինք պաշտպանությունում: Չգիտեմ, թե ինչու այդպես ստացվեց»,- Մալոյանի խոսքը մեջբերում է rsport.ru-ն:

Կրասնոդարում կայացած խաղում 25-ամյա Մալոյանը հանդես է եկել առանց փոխարինման: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով