22:33  ,  28 սեպտեմբերի, 2014

Աշխարհի ռեկորդ՝ մարաթոնյան վազքում

Քենիացի Դենիս Կիմետոն աշխարհի ռեկորդ է սահմանել մարաթոնյան վազքում: Կիմետոն Բեռլինի մարաթոնում հաղթել է 2 ժամ 2 րոպե 57 վայրկյան արդյունքով եւ դարձել է պատմության առաջին մարզիկը, ով մարաթոնյան տարածությունը հաղթահարել է 2 ժամ 3 րոպեից արագ:

Եզրագիծը երկրորդը հատած քենիացի Էմանուել Մուտային նույնպես գերազանցել է նախորդ ռեկորդը՝ գրանցելով 2 ժամ 3 րոպե 13 վայրկյան  արդյունքը:

Մինչեւ այս աշխարհի ռեկորդակիր էր քենիացի Ուիլսոն Կապսանգին, ով մեկ տարի առաջ Բեռլինի մարաթոնը հաղթահարել էր 2 ժամ 3 րոպե 23 վայրկյանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում