19:48  ,  27 սեպտեմբերի, 2014

«Ռեալի» հաղթանակը, Ռոնալդուի հերթական գոլը

Իսպանական Պրիմերայի 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղ անցկացրեց «Վիլյառեալի» հետ՝ հաղթելով 2:0 հաշվով: Արքայական ակումբը 2 գոլերն էլ խփեց առաջին խաղակեսի վերջնամասում: Խորվաթ Լուկա Մոդրիչը բացեց հաշիվը, իսկ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն վերջակետ դրեց խաղին: Պորտուգալիայի հավաքականի ավագը 10 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Այս հաղթանակից հետո Կարլո Անչելոտիի թիմը 12 միավորով հավասարվեց չորրորդ տեղում գտնվող «Սելտային»:

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Վիլյառեալ» - «Ռեալ»՝ 0:2

Լուկա Մոդրիչ, 32, Կրիշտիանու Ռոնալդու, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում