11:04  ,  26 սեպտեմբերի, 2014

Մահացել է 19-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանը

Սեպտեմբերի 26-ի առավոտյան մահացել է 19-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանը:  Գլխուղեղի քաղցկեղի դեմ պայքարն արդյունք չի տվել: Այս տարվա գարնանը եւ ամռանը նա բուժում էր անցնում Գերմանիայում եւ վերադարձել էր Մոսկվա: Սեպտեմբերի 15-ին Գրիշա Սիմոնյանը պետք է դարձյալ մեկներ Գերմանիա բուժման եւ ապքինման երրորդ փուլն անցնելու, սակայն առողջական վիճակի վատացման պատճառով չէր կարողացել: Սեպտեմբերի 22-ին Մոսկվայում նա վիրահատվել էր եւ արհեստական կոմայի մեջ էր, հաղորդում է championat-ը:

Հիշեցնենք, որ Գրիշա Սիմոնյանի բուժման համար կազմակերպվել էր դրամահավաք: Հետագայում բուժման ծախսերն իր վրա էր վերցրել Չեչնիայի նախագահ եւ «Թերեկի» ղեկավար Ռամզան Կադիրովը։ Սիմոնյանը ակումբի հետ կնքել էր պայմանագիր եւ ստացել 59 համարի մարզաշապիկը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում