09:06  ,  26 սեպտեմբերի, 2014

Արաս Օզբիլիս. Ջանադրաբար աշխատում եմ, որպեսզի վերադառնամ

Միաժամանակ ճիշտ են եւ նրանք, ովքեր ասում են՝ ես կարող եմ, եւ նրանք, ովքեր ասում են՝ չեմ կարող, Ինստագրում գրել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որն ապաքինվում է ծնկահոդի երկրորդ վիրահատությունից հետո:

«Ջանադրաբար աշխատում եմ, որպեսզի վերադառնամ»,- գրել է Օզբիլիսը:

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել մայիսի 31-ին կայացած Ալժիրի դեմ Հայաստանի հավաքականի ընկերական խաղում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում