18:11  ,  24 սեպտեմբերի, 2014

Շակիրան դեմ է Պիկեի տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդ»

«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեի ընկերուհի եւ երեխայի մայր, կոլումբացի երգչուհի Շակիրան դեմ է ֆուտբոլիստի վերադարձին Մանչեսթեր, հաղորդում է  Daily Mail-ը։ Շակիրան չի ցանկանում հեռանալ Կատալոնիայի մայրաքաղաքից։ Նա սպասում է երկրորդ երեխայի ծնվելուն։

Պիկեն դժգոհ է, որ վերջին շրջանում հաճախ է մնում «Բարսելոնայի» պահեստայինների նստարանին։ Շրջանառվող լուրերի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ցանկանում է թիմի պաշտպանությունն ուժեղացնել նաեւ Պիկեի օգնությամբ։ Իսպանացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2004-2008 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում