14:16  ,  22 սեպտեմբերի, 2014

Սաբալետան զարմացած է, որ Դիեգո Կոստան չստացավ կարմիր քարտ (ֆոտո)

«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի պաշտպան Պաբլո Սաբալետան զարմացած է, որ Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան կարմիր քարտ չստացավ Պրեմյեր լիգայի 5-րդ տուրի խաղում, որում նա հեռացվեց խաղադաշտից։

«Ներողություն եմ խնդրում իմ հեռացման համար, սակայն չեմ կարողանում հավատալ, որ Կոստան եւս չստացավ կարմիր քարտ»,- թվիթերյան էջում գրել է Սաբալետան։

Հիշեցնենք, որ «Չելսիի» դեմ խաղում Սաբալետան երկրորդ խաղակեսում կարմիր քարտ ստացավ Կոստայի նկատմամբ խախտման եւ նրա հետ բախման պատճառով։

Ֆոտո՝ Daily Mail

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում