12:24  ,  22 սեպտեմբերի, 2014

ՖԻԴԵ. 25 տարի անց կանանց դասակարգման աղյուսակը կունենա նոր առաջատար

Չինուհի Հոու Յիֆանը մոտ է ՖԻԴԵ-ի կանանց դասակարգման աղյուսակը գլխավորելուն: Եվրոպայի ակումբային առաջնությունում 20-ամյա չինուհին տարել է 4 հաղթանակ՝ 2 պարտիա ավարտելով ոչ ոքի: Նրա գործակիցը հասել է 2673-ի, հայտնում է 2700chess-ը:

Դասակարգման առաջատար Հուդիտ Պոլգարի ցուցանիշը 2675 միավոր է: 38-ամյա հունգարուհին ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակը գլխավորում է 1989-ից, երբ ընդամենը 12 տարեկան էր: Վերջերս նա հայտարարել էր կարիերան ավարտելու մասին: Պոլգարը գրոսմայստերի կոչում ստացել էր 15 տարեկան 4 ամսական 28 օրական տարիքում՝ գերազանցելով լեգենդար Ռոբերտ Ֆիշերի ռեկորդը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում