10:58  ,  20 սեպտեմբերի, 2014

Գվարդիոլա. Չեմպիոնների լիգայից հետո խաղալը միշտ էլ բարդ է

Պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա։ Չեմպիոնների լիգայից հետո խաղալը միշտ էլ բարդ է, ասել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ խոսելով «Համբուրգի» հետ արտագնա հանդիպման մասին Բունդեսլիգայի չորրորդ տուրում։

«Վերականգնվելու համար ունեինք ընդամենը 2-3 օր։ «Համբուրգը» Գերմանիայի ամենակարեւոր ակումբներից է։

Ինչ վերաբերում է մարտավարությանը, ապա էական չէ, թե քանի պաշտպանով ես խաղում։ Կարեւոր է խաղի մակարդակը, ոչ թե համակարգը»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Sport1-ը։

«Համբուրգ» - «Բավարիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում