14:57  ,  15 սեպտեմբերի, 2014

Նիկոլյա Անելկան եւս տեղափոխվեց Հնդկաստան

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Նիկոլյա Անելկան դարձել է հնդկական «Մուբայ Սիթիի» ակումբի ֆուտբոլիստ: 35-ամյա ֆրանսիացին հնդկական ակումբի հետ կնքել է պայմանագիր, որի մանրամասները չեն հրապարակվում: Մարտին հարձակվողը խզել էր պայմանագիրն անգլիական «Վեստ Բրոմվիչի» հետ եւ Հնդկաստան է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով, փոխանցում է The Guardian-ը։

Հնդկաստանի առաջնությունում են հանդես գալիս Անելկայի եւս 2 հայտնի հայրենակիցներ՝ Ռոբեր Պիրեսն ու Դավիդ Տրեզեգեն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում