Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում տեղի ունեցավ առաջատարի փոփոխություն: «Բորդոն» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Գենգամին», իսկ «Մարսելը» 3:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Էվիանի» նկատմամբ:
5-րդ տուրից հետո առաջատար դարձավ 11 միավոր հավաքած «Լիլը»: «Մարսելն» ու «Բորդոն» 10-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը:
Ֆրանսիայի առաջնություն, 5-րդ տուր
«Գենգամ» - «Բորդո»՝ 2:1
Մուստաֆա Դիալո, 26, Քրիստոֆեր Մանդանե, 34 (11մ.) – Շեյկ Դիաբատե, 83
«Էվիան» - «Մարսել»՝ 1:3
Կլարկ Ն՛Սիկուլու, 90+2 – Պյեր-Անդրե Ժինյակ, 1, Ջանելի Իմբուլա, 44, Ֆլորիան Տովեն, 63
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում