15:00  ,  14 սեպտեմբերի, 2014

Տաշքենդ. Ռոման Ամոյանը մեդալ չնվաճեց (ֆոտո)

Հայաստանը ներկայացնող Ռոման Ամոյանը չկարողացավ մեդալ նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

59 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը 0:3 հաշվով պարտվել էր ռուսաստանցի Մինգիյան Սեմենովին: Քանի որ ռուսաստանցի ըմբիշը նվաճել է եզրափակիչի ուղեգիր, Եվրոպայի չեմպիոն Ամոյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն պարտվեց առաջին սփոփիչ գոտեմարտում: Նրա ճանապարհին կանգնեց կորեացի Յոն-Բայկ Լին, ով հաղթեց 4:2 հաշվով:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության վերջին օրը պայքարի մեջ մտած 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ, իսկ 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ցավազրկումով կմրցի ադրբեջանցի Ռասուլ Չունաեւի հետ:

Մեդալների համար գոտեմարտերը կսկսվեն Երեւանի ժամանակով 17:00-ին:

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում