11:45  ,  13 սեպտեմբերի, 2014

Տաշքենդ. Միհրան Հարությունյանը շանս չտվեց թուրք ըմբիշին (ֆոտոշարք)

Հայաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանը դուրս է եկել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։

1/8 եզրափակիչում 66 կգ քաշային Հարությունյանը 7։1 հաշվով հաղթել է թուրք Ատական Յուքսելին։  Առաջին գոտեմարտում հայ ըմբիշը 8։0 հաշվով ուժեղ էր գտնվել շվեդ Մատիաս Օվե Գենտերից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին պայքարի մեջ մտած 130 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը եւ 80 կգ քաշային Հրաչ Հովհաննիսյանը մեկնարկային գոտեմարտերում պարտություն էին կրել։

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում