Միլանի «Ինտերի» եւ Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկո Մատերացին վերսկել է կարիերան։
Goal.com-ի համաձայն՝ 41-ամյա ֆուտբոլիստը կլինի հնդկական «Չենայ Տիտանս» ակումբի խաղացող-մարզիչը։ Մատերացիի պայմանագիրը հնդկական ակումբի հետ նախատեսված է երկու տարով։ Պաշտոնական հայտարարություն այդ մասին կարվի առաջիկա օրերին։
Հիշեցնենք, որ իտալացին կարիերան ավարտել էր 2011 թվականին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում