15:12  ,  11 սեպտեմբերի, 2014

Գաբրիել Սարգսյանը՝ Իսպանիայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր

Շախմատի Հայաստանի հավաքականի երկրորդ համար Գաբրիել Սարգսյանը «Մեջիք Էքստրեմադուրա» թիմի կազմում բրոնզե մեդալակիր է դարձել Լինարեսում ավարտված Իսպանիայի ակումբային առաջնությունում։ 

«Մեջիք Էքստրեմադուրան» 14 հնարավորից վաստակել է 10 միավոր։ 12 միավորով չեմպիոն է դարձել «Մերիդան»։

Վերջին տուրում Սարգսյանը հաղթել է վենեսուելացի Էդուարդո Իթուրիզագային, իսկ «Մեջիք Էքստրեմադուրան» 5։1 հաշվով առավելության է հասել «Էքուիգոմայի» նկատմամբ, հաղորդում է Armchess-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս