16:12  ,  8 սեպտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրո-2016-ի ընտրական փուլի առաջին տուրում դանիացիներից 1:2 հաշվով կրած պարտութունից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:

«Պետք է բարձր պահենք գլուխներս եւ կենտրոնանանք հաջորդ խաղերի վրա: Շնորհակալություն ֆանատներին ժամանելու եւ աջակցության համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Կոպենհագենում Հենրիխ Մխիթարյանը խփեց Հայաստանի հավաքականի միակ գոլը, սաակայն դանիացիները տարան կամային հաղթանակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով