17:21  ,  4 սեպտեմբերի, 2014

Ֆաբիո Կապելոն մտադիր է խզել պայմանագիրը Ռուսաստանի հավաքականի հետ

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն մտադիր է խզել պայմանագիրը Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ, եթե մինչեւ հոկտեմբերի 1-ը չվճարեն աշխատավարձի պարտքը, հաղորդում է gazeta-ն:

Ավելի վաղ Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հաստատել էր, որ իտալացի մասնագետն արդեն երեք ամիս չի ստացել աշխատավարձ: Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Նիկոլայ Տոլստիխը ներողություն էր խնդրել Կապելոյից եւ խոստացել լուծել խնդիրը: Աշխատավարձ չի ստացել նաեւ հավաքականի մարզչական եւ վարչական շտաբը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում