12:55  ,  4 սեպտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյանը՝ «Բորուսիայի» ամենաթանկ ֆուտբոլիստների հնգյակում

Transfermarkt.de-ն ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» 5 ամենաթանկ ֆուտբոլիստներին։ Հնգյակում է հայտնվել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 26 միլիոն եվրո։ 25-ամյա ֆուտբոլիստը զբաղեցնում է երրորդ տեղը։

Առաջին տեղում է գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը՝ 50 միլիոն եվրո, երկրորդն է գերմանացի պաշտպան Մատս Հումելսը՝ 35, չորրորդն է գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը՝ 20, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է սերբ պաշտպան Նեւեն Սուբոտիչը՝ 20։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» պատմության ամենաթանկ տրանսֆերն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում