18:31  ,  3 սեպտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. Արտյոմ Սիմոնյանը` «Զենիթի» հայտացուցակում

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հրապարակել է հայտացուցակը Չեմպիոնների լիգայի  2014/15թթ. մրցաշարի համար, փոխանցում է ակումբի կայքը:

Ցուցակում է նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը: 19-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է  ռուսական թիմի «Բ» հայտացուցակում:

Հիշեցնենք, որ «Զենիթը» Չեմպիոնների լիգայի C խմբում կմրցի պորտուգալական «Բենֆիկայի», գերմանական «Բայերի» ու ֆրանսիական «Մոնակոյի» հետ: Սեպտեմբերի 16-ին «Զենիթն» առաջին տուրում Լիսաբոնում կհյուրընկալվի «Բենֆիկային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում