18:06  ,  3 սեպտեմբերի, 2014

Պաշտոնական. Անգլիայի հավաքականի կիսապաշտպանը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» ու Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Թոմ Կլեւերլին կարիերան կշարունակի բիրմինգհեմյան «Աստոն Վիլայում», հայտնում է ակումբի կայքը:

25-ամյա ֆուտբոլիստը «Աստոն Վիլայում» կխաղա վարձավճարով: Պայմանագիրը 1 տարով է: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում:

Կլեւերլին Անգլիայի հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի 2014թ. առաջնությանը, իսկ Պրեմյեր լիգայի նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 22 խաղի, խփել է 1 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում