17:19  ,  3 սեպտեմբերի, 2014

«Ռեալը» վարձակալել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանին

Մադրիդի «Ռեալը» վարձակալել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Գիլյերմո Վարելային, փոխանցում է Goal.com-ը:

21-ամյա ուրուգվայցին մինչեւ մրցաշրջանի ավարտը հանդես կգա Արքայական ակումբի երկրորդ թիմում, որը գլխավորում է Զինեդին Զիդանը:

Նախկինում Վարելան հանդես է եկել ուրուգվայական «Պոնյարոլում» եւ դարձել էր «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսի առաջին ձեռքբերումն անգլիական ակումբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում