15:51  ,  3 սեպտեմբերի, 2014

Վիկտոր Վալդեսը համաձայնության է եկել «Լիվերպուլի» հետ

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը համաձայնության է եկել անգլիական «Լիվերպուլի» հետ մեկ տարվա պայմանագրի շուրջ, հաղորդում է Daily Express-ը։

32-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբից հեռացել է ամռանը։ Վալդեսը շարունակում է ապաքինվել վնասվածքից։ Նա լիարժեք մարզումների կվերադառնա մեկ ամսից։

Հիշեցնենք, որ անգլիական ակումբի հիմնական դարպասապահն է բելգիացի Սիմոն Մինյոլեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում