14:18  ,  3 սեպտեմբերի, 2014

«Բարսելոնան» չի ցանկացել երիտասարդ տաղանդին բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդ»

Կատալոնական «Բարսելոնան» տրանսֆերային պատուհանի վերջին օրը մերժել է իսպանացի հարձակվող Ադամա Տրաորեին վաճառելու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը, փոխանցում է TMW-ը։

Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն որոշել է, որ 18-ամյա ֆուտբոլիստը պետք է մնա Կատալոնիայում եւ շարունակի հանդես գալ «Բարսելոնայի» երկրորդ թիմում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տրաորեի ծառայություններով հետաքրքրվում են մի շարք եվրոպական ակումբներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում