13:35  ,  3 սեպտեմբերի, 2014

Նոբել Արուստամյան. Հենրիխ Մխիթարյանը կարող էր տեղափոխվել «Ռեալ»

Մինո Ռայոլան նախորդ մրցաշրջանից աշխատում է Հենրիխի հետ։ Կար Մխիթարյանի՝ «Ռեալ» տեղափոխվելու տարբերակը, քանի որ Ռայոլան լավ հարաբերություններ ունի Անչելոտիի հետ, ասել է «Ռադիո Սպորտի» գլխավոր խմբագիր, «ՆՏՎ Պլյուսի» մեկնաբան Նոբել Առուստամյանը՝ խոսելով Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Մադրիդի «Ռեալ» չկայացած տրանսֆերի մասին։

«Իտալացի մասնագետը նոր էր գլխավորել Արքայական ակումբը եւ նրան որոշակի արտոնություններ էին տվել։ Մխիթարյանը կարող էր տեղափոխվել «Ռեալ», սակայն Հենրիխը եւ Ռայոլան որոշեցին, որ հաջորդ քայլը պետք է լինի «Բորուսիան», իսկ դրանից հետո նոր «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» կամ «Յուվենտուսը»,- Առուստամյանի խոսքը մեջբերում է Eurosport-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում