12:55  ,  3 սեպտեմբերի, 2014

Ռոյսը, Վերատին եւ Պոգբան՝ «Ռեալի» տրանսֆերային ցուցակում

Մադրիդի «Ռեալը» մտադիր է 2015 թվականին ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսին, հաղորդում է Mundo Deportivo-ն։

25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությանը կարող է օգնել նաեւ այն, որ Ռոյսի եւ Արքայական ակումբի կիսապաշտպան Տոնի Կրոսի շահերը պաշտպանում է նույն գործակալը։ Գերմանացու տեղափոխությունը կարող է կայանալ ձմռանը։

Բացի այդ, մադրիդցիները մտադիր են փոխարինող ձեռք բերել Խաբի Ալոնսոյի համար, ով հեռացել է Մյունխենի «Բավարիա»։ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի ընտրությունն է ֆրանսիական ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին, իսկ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսինը՝ Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում