11:50  ,  3 սեպտեմբերի, 2014

Մինչեւ «Ռեալում» հայտնվելը Կրոսը ցանկանում էր տեղափոխվել «Բարսելոնա»

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը, ով ամռանը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», կարող էր կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»։

Mundo Deportivo-ի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստը պատրաստ էր տեղափոխվել կատալոնական ակումբ, սակայն արդյունքում Իսպանիայի փոխչեմպիոնի մարզիչներից մեկը համոզել է ղեկավարությանը հրաժարվել Կրոսին ձեռք բերելուց։

Հիշեցնենք, որ Արքայական ակումբը գերմանացու հետ կնքել է 6 տարվա պայմանագիր՝ նրա համար վճարելով 30 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում