Գերմանիայի առաջնությունը ներկայացնող ակումբներն ամառային տրասնֆերային պատուհանի ընթացքում ծախսել են 284 միլիոն եվրո։
Ամենաշատը ծախսել է Դորտմունդի «Բորուսիան»՝ 54 միլիոն եվրո։ Մյունխենի «Բավարիան» կազմը համալրելու համար տրամադրել է 50 միլիոն, Լեւերկուզենի «Բայերը»՝ 29 միլիոն, իսկ «Համբուրգը»՝ 26 միլիոն եվրո, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
Հիշեցնենք, որ «Բորուսիան» ամռանը ձեռք է բերել գերմանացի պաշտպան Մատիաս Գինտերին, ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավային, կոլումբացի հարձակվող Ադրիան Ռամոսին եւ իտալացի Չիրո Իմոբիլեին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում