21:45  ,  1 սեպտեմբերի, 2014

«Արսենալի» նախկին կիսապաշտպանը դարձավ Դենիս Թումասյանի ակումբակիցը

Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Էմանուել Ֆրիմպոնգը տեղափոխվել է Բաշկիրիայի «Ուֆա», հայտնում է ակումբի կայքը:

22-ամյա ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր է կնքել «Ուֆայի» հետ: Ռուսական ակումբում գանացի կիսապաշտպանը կխաղա 5 համարով:

Այս տարի Էմանուել Ֆրիմպոնգը տեղափոխվել էր անգլիական «Բարնսլի», որի կազմում մասնակցել է 9 խաղի:

Հիշեցնենք, ու «Ուֆայում» է հանդես գալիս ռուսաստանցի պաշտպան Դենիս Թումասյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում