20:10  ,  1 սեպտեմբերի, 2014

Պաշտոնական. «Աթլետիկոն» գնեց Իտալիայի հավաքականի հարձակվողին

Իտալիայի հավաքականի եւ Թուրինի «Տորինոյի» հարձակվող Ալեսիո Չերչին կարիերան կշարունակի Մադրիդի «Աթլետիկոյում», հաղորդում է ակումբի կայքը: 

Մադրիդում բուժզննում անցնելուց հետո 27-ամյա իտալացին 3 տարվա պայմանագիր է կնքել Իսպանիայի չեմպիոնի հետ: Ոչ պաշտոնական տվյալներով, նրա տրանսֆերը կազմել է 19 միլիոն եվրո:

Ալեսիո Չերչին 2012-ին իտալական «Ֆիորենտինայից» էր տեղափոխվել «Տորինո»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում