18:20  ,  31 օգոստոսի, 2014

Բալոտելիի նորամուտի խաղում «Լիվերպուլը» խոշոր հաշվով հաղթեց «Տոտենհեմին» (ֆոտո)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Լիվերպուլը» Լոնդոնում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Տոտենհեմի» դարպասը: Հյուրերից մեկական անգամ աչքի ընկան անգլիացի կիսապաշտպաններ Ռահիմ Ստերլինգն ու Ստիվեն Ջերարդը եւ իսպանացի պաշտպան Ալբերտո Մորենոն, ով բացեց գոլերի հաշիվը «Լիվերպուլում»:

Լիվերպուլցիների մեկնարկային կազմում 61 րոպե խաղաց իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին, ով նորամուտը նշեց Անգլիայի 18-ակի չեմպիոնի կազմում: «Միլանի» նախկին հարձակվողն ունեցավ մի քանի գոլային պահ, սակայն չկարողացավ աչքի ընկնել:

«Լիվերպուլն» ու «Տոտենհեմն» ունեն 6-ական միավոր:

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»՝ 0:3

Ռահիմ Ստերլինգ, 8, Ստիվեն Ջերարդ, 49 (11մ.), Ալբերտո Մորենո, 60

 

«Աստոն Վիլա» - «Հալ Սիթի»՝ 2:1

Գաբրիել Ագբոնահոր, 14, Անդրեաս Վայման, 36 – Նիկիցա Ելավիչ, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում