16:51  ,  31 օգոստոսի, 2014

Պաշտոնական. Սալոմոն Կալուն կխաղա Բունդեսլիգայում

Ֆրանսիական «Լիլի» եւ Կոտ դ՛Իվուարի հավաքականի հարձակվող Սալոմոն Կալուն տեղափոխվել է Բեռլինի «Հերտա», հաղորդում է ակումբի կայքը:

29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կկազմի 3 միլիոն եվրո: «Լիլում» Կալուն անցկացրել է 60 խաղ՝ դառնալով 30 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2012-ին Լոնդոնի «Չելսիից» էր տեղափոխվել Ֆրանսիա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում