16:14  ,  30 օգոստոսի, 2014

Դանիել Ագերը հեռացավ «Լիվերպուլից»

Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Դանիել Ագերը հեռացել է թիմից, հաղորդում է Անգլիայի փոխչեմպիոնների կայքը: 29-ամյա դանիացին կարիերան կշարունակի դանիական «Բրոնդբյու» ակումբում, որտեղ 2004-ին սկսել է պրոֆեսիոնալ կարիերան:

Ագերը «Լիվերպուլում» հանդես էր գալիս 2006 թվականից: 232 խաղում խփել է 14 գնդակ, նվաճել է Անգլիայի գավաթը, սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը:

Դանիայի հավաքականում Ագերն անցկացրել է 64 հանդիպում, խփել 11 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում