17:33  ,  26 օգոստոսի, 2014

Ֆրենկ Լեմպարդն ավարտեց միջազգային կարիերան

Լոնդոնի «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է Անգլիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին, տեղեկացնում է BBC-ն:

36-ամյա ֆուտբոլիստը 1999-ից էր խաղում ազգային թիմում, որի կազմում անցկացրած 106 հանդիպումներում խփել է 29 գոլ:

Հիշեցնենք, որ վերջերս Լեմպարդն ազատ խաղացողի կարգավիճակով պայանագիր էր կնքել ամերիկյան նորաստեղծ «Նյու Յորք Սիթի» ակումբի հետ: 2001-2014-ը Լեմպարդը խաղում էր «Չելսիում», իսկ այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում