17:14  ,  25 օգոստոսի, 2014

Ice Bucket Challenge. Արսեն Ջուլֆալակյանը նախընտրեց գումար տրամադրել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2014թ. առաջնության արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն ընդունել է Ice Bucket Challenge ֆլեշմոբին միանալու մարտահրավերը, սակայն չի մասնակցել։

Հայաստանի հավաքականի ըմբիշը հրաժարվել է սառույցով ջուր լցնել իր վրա, դրա փոխարեն խոստացել է գումար փոխանցել Այգեպարի միջնակարգ դպրոցի անվտանգության համար նախատեսվող պատի կառուցմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում