17:16  ,  23 օգոստոսի, 2014

Կասանոն դարձյալ հայտնվել է սկանդալային իրավիճակում

Իտալիայի հավաքականի հարձակվող Անտոնիո Կասանոն այս ամռանը կարող է հեռանալ «Պարմայից», գրում է La Gazzetta dello Sport-ը:

Սկանդալային վարքով հայտնի 32-ամյա ֆուտբոլիստը վիճել է իտալական ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դոնադոնիի եւ թիմի գլխավոր տնօրեն Պյետրո Լեոնարդիի հետ: Նախկինում նմանատիպ խնդիրների պատճառով Կասանոն հեռացել էր Մադրիդի «Ռեալից», իտալական «Ռոմայից», «Միլանից» ու «Սամպդորիայից»:

Իտալացին նախորդ տարվա ամռանն է տեղափոխվել «Պարմա», որի կազմում անցկացրած 34 խաղերում խփել է 12 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում