20:14  ,  22 օգոստոսի, 2014

Գվարդիոլա. Առաջիկա երկու ամիսները շատ վտանգավոր կլինեն «Բավարիայի» համար

Մենք իդեալական վիճակում չենք եւ պետք է լուծում գտնել, ասել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

«Ֆուտբոլիստները պետք է հսկայական աշխատանք կատարեն: Նրանք պետք է վազեն, վազեն ու դարձյալ վազեն: Առաջիկա երկու ամիսները շատ վտանգավոր կլինեն մեր թիմի համար: Բայց եթե մենք կարողանանք ձմեռային դադարի գնալ մրցաշարային աղյուսակի լավ տեղում, ապա հետագայում ամեն ինչ կարգին կլինի»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Bild.de-ն:

Օգոստոսի 22-ին մեկնարկող Գերմանիայի առաջնությունում «Բավարիայի» առաջին մրցակիցը կլինի «Վոլֆսբուրգը»: Մյունխենում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում