09:22  ,  20 օգոստոսի, 2014

«Ռեալի» լավագույն ֆուտբոլիստն՝ ըստ Դիեգո Սիմեոնեի

Դի Մարիան «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստն է, ասել է Մադրիդի «Աթլետիկույի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, ով մեկնաբանել է «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղի արդյունքը:

«Այս տակտիկան ընտրել էինք՝ հաշվի առնելով ֆուտբոլիստների հնարավորությունները: Խաղացինք այնպես, ինչպես ցանկանում էինք: Պաշտպանվեցինք մեր կիսադաշտում, սակայն ունեցանք 3-4 գոլային պահ: Խաղը փոխվեց Դի Մարիայի՝ խաղադաշտ դուրս գալուց հետո: Նա շարունակում է մնալ «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստը: Գոլ բաց թողեցինք, սակայն Ռաուլ Գարսիայի շնորհիվ կարողացանք փրկել խաղը: Այժմ թիմերի շանսերը 50-50 են»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Աթլետիկո» խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կանցկացվի օգոստոսի 23-ին «Աթլետիկոյի» խաղադաշտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում