17:40  ,  19 օգոստոսի, 2014

Բարձրագույն խումբ․ Առաջին տուրից հետաձգված խաղերը՝ օգոստոսի 27-ին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:

Օգոստոսի 23-ին նշանակված «Ուլիս» - «Արարատ» խաղը կկայանա «Նաիրի» ստադիոնում եւ կսկսվի ժամը 17:00-ին:

Օգոստոսի 27-ին կկայանան առաջին տուրից հետաձգված հանդիպումները: «Փյունիկ - «Ուլիս» խաղը տեղի կունենա Ֆուտբոլի ակադեմիայում եւ կսկսվի ժամը 19:00-ին: «Շիրակ» - «Բանանց» հանդիպումը նշանակված է Գյումրու քաղաքային ստադինում։ Մեկնարկը՝ ժամը 17:00-ին, փոխանցում է ՀՖՖ կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում