09:12  ,  19 օգոստոսի, 2014

Սառույցով ջուր` Ալվեշի, Բալոտելիի եւ Թերիի համար

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեշը, իտալական «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին եւ Լոնդոնի «Չելսիի» անգլիացի պաշտպան Ջոն Թերին միացել են սառույցով ջրի ակցիային, որը լայն տարածում է ստացել հայտնի մարդկանց շրջանում։ 

Ակցիայի նպատակն է ուշադրություն սեւեռել սկլերոզի բարդ տեսակի վրա, որը հայտնի է նաեւ Լու Գերիգի կամ Շարկոյի հիվանդություն անվանումով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ակցիային միացել են Կրիշտիանու Ռոնալդուն, Մարիո Գյոտցեն, Մարսելոն եւ Նեյմարը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս