11:50  ,  14 օգոստոսի, 2014

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն օգոստոսի 13-ին մասնակցել է Մյունխենի «Բավարիայի» դեմ Գերմանիայի Սուպերգավաթի խաղինWhocored.com-ը ներկայացրել է 25-ամյա ֆուտբոլիստի վիճակագրությունը եւ գնահատականը:

Մխիթարյանը կատարել է 5 հարված, որից մեկը դիպուկ էր եւ արդյունավետ: Նա գնդակին դիպչել է 57 անգամ, կատարել է 37 փոխանցում՝ 76 տոկոս ճշգրտությամբ: Հենրիխը մեկ անգամ հաղթել է օդային մենապայքարում։

Մրցակիցը Մխիթարյանի նկատմամբ երեք անգամ խախտել է կանոնները։ Նա չի հայտնվել խաղից դուրս վիճակում եւ արժանացել է 8.28 գնահատականին։ Դորտմունդցիների կազմում ամենաբարձր գնահատականին է արժանացել լեհ պաշտպան Լուկաշ Պիշչեկը՝ 8.64։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 23-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը, իսկ «Բորուսիան» արդյունքում հաղթել է 2։0 հաշվով՝ նվաճելով Գերմանիայի Սուպերգավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում