09:24  ,  14 օգոստոսի, 2014

Հենրիխ Մխիթարյան. Միշտ ցանկանում եմ որքան հնարավոր է շատ օգուտ տալ «Բորուսիային»

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակը Գերմանիայի Սուպերգավաթի խաղում։ 

«Միշտ փորձում եմ իմ լավագույն խաղը ցուցադրել։ Դա կարեւոր է ոչ միայն թիմի, այլեւ ինձ համար։ Միշտ ցանկանում եմ որքան հնարավոր է շատ օգուտ տալ «Բորուսիային»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ դորտմունդցիները հաղթել էին 2։0 հաշվով՝ դառնալով Գերմանիայի 6-ակի սուպերգավաթակիր։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը բացել էր հանդիպման հաշիվը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում