12:37  ,  13 օգոստոսի, 2014

Հայաստան - Ուկրաինա՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում

Ֆուտբոլի Հայաստանի եւ Ուկրաինայի մինչեւ 19 տարեկանների հավաքականներն ընկերական խաղ կանցկացնեն օգոստոսի 13-ին:

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում անցկացվելիք հանդիպումը կսկսվի ժամը 18:00-ին: Մուտքն ազատ է, տեղեկացնում է ՀՖՖ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում