15:03  ,  2 օգոստոսի, 2014

Աշխարհի առաջնությանը պատրաստվող ԱՄՆ-ի հավաքականի բասկետբոլիստը կոտրել է ոտքը

Մարզումային հանդիպման ժամանակ ոտքի կոտրվածք է ստացել ԱՄՆ-ի հավաքականի բասկետբոլիստ Փոլ Ջորջը, հաղորդում է ESPN-ը: Հանդիպման չորրորդ քառորդում «Ինդիանայի» խաղացողը օղակի պաշտպանության ժամանակ անհաջող վայրէջք է կատարել: Նրա աջ ոտնաթաթը ընկել է վահանի կառուցվածքի հիմքի եւ հատակի արանքը: Ջորջը տեղափոխվել է հիվանդանոց եւ կվիրահատվի:

ԱՄՆ-ի հավաքականը պատրաստվում է օգոստոսի 30-ից սեպտեմբերի 14-ը Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս