14:34  ,  2 օգոստոսի, 2014

Ուսեյն Բոլթի գեղեցիկ վերադարձը վնասվածքից հետո

Օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքերի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը վնասվածքից հետո վերադարձել է մեկնարկ՝ օգնելով Ջամայկայի հավաքականին դուրս գալ Համագործակցության (բրիտանական) խաղերի 4x100 մետր փոխանցումավազքի եզրափակիչ: Վազքահերթում Ջամայկայի հավաքականը գրավել է առաջին տեղը: Բոլթը վազել է չորրորդը: Գլազգոյի «Հեմփդեն Պարկ» ստադիոնում Բոլթի ելույթի ժաման ազատ տեղ չի եղել:

Օգոստոսի 28-ին Բոլթը հանդես կգա Ցյուրիխում կայանալիք «Ադամանդե լիգայի» մրցումներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում