21:29  ,  1 օգոստոսի, 2014

Գիլյերմո Օչոան ընտրել է 13 համարը (ֆոտո)

Ֆուտբոլի Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլյերմո Օչոան իսպանական «Մալագայում» հանդես կգա 13 համարի մարզաշապիկով, հաղորդում է ակումբի կայքը: Տեղի է ունեցել Օչոայի պաշտոնական շնորհանդեսը «Մալագայում»: Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր: Օչոան անվճար է տեղափոխվել «Մալագա» ֆրանսիական «Այաչոյից», որի հետ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվել էր հունիսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում