20:51  ,  1 օգոստոսի, 2014

Տոկիոյում հարյուրավոր ֆանատներ են դիմավորել Նեյմարին (ֆոտո)

Չվերթի հետաձգման պատճառով հայտարարվածից մոտ մեկ օր ուշացումով Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո ժամանած Նեյմարին օդանավակայանում դիմավորել են մի քանի հարյուր ֆանատներ: Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվողը Ճապոնիայում կմասնակցի բազմաթիվ հեռուստաշոուների եւ գովազդային տեսահոլովակների նկարահանումների, հաղորդում է Goal.com-ը:

«Վնասվածքից հետո ես լիովին ապաքինվել եմ եւ գրեթե 100 տոկոսով պատրաստեմ մարզումներին: «Բարսելոնայի» հետ մենք գերազանց մրցաշրջանի հույս ունենք: Մենք ցանկանում ենք տիտղոսներ նվաճել»,- ասել է Նեյմարը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ժամանակ Նեյմարը ստացել էր ողնաշարի վնասվածք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում