16:36  ,  1 օգոստոսի, 2014

«Աթլետիկոն» պատրաստ է 27 միլիոն եվրո վճարել Էրիկ Լամելայի համար

Մադրիդի «Աթլետիկոն» պատրաստ է 27 միլիոն եվրո վճարել Լոնդոնի «Տոտենհեմի» արգենտինացի հարձակվող Էրիկ Լամելայի համար, հաղորդում է Football Italia-ն։

2013 թվականի ամռանը Լամելան իտալական «Ռոմայից» տեղափոխվեց «Տոտենհեմ», սակայն այդպես էլ չկարողացավ ամրապնդվել անգլիական ակումբի հիմնական կազմում։ 2013-2014 մրցաշրջանում 22-ամյա արգենտինացին մասնակցել է ընդամենը 9 հանդիպման եւ կատարել մեկ արդյունավետ փոխանցում։

Հիշեցնենք, որ Իսպանիայի չեմպիոնն ամռանը ձեռք է բերել խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչին եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Անտուան Գրիզմանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում