09:25  ,  1 օգոստոսի, 2014

«Աթլետիկոն» ներկայացրեց Անտուան Գրիզմանին

Մադրիդի «Աթլետիկոն» անցկացրել է թիմի նորեկ, Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Անտուան Գրիզմանի շնորհանդեսը, հաղորդում է Իսպանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը։

23-ամյա ֆուտբոլիստն իսպանական ակումբում հանդես կգա 7 համարի մարզաշապիկով։

Հիշեցնենք, որ Գրիզմանն «Աթլետիկոյի» հետ կնքել է 6 տարվա պայմանագիր, իսկ մադրիդցիները «Ռեալ Սոսյեդադին» կվճարեն 30 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում