16:17  ,  31 հուլիսի, 2014

Նոր ստադիոնի բացման օրը «Սպարտակը» չի խաղա «Ցրվենա Զվեզդայի» հետ

Մոսկվայի «Սպարտակի» նոր ստադիոն «Օտկրիտիե Արենայի» բացման օրը կարող է տեղափոխվել: Միջոցառումը հավանաբար կկայանա օգոստոսի վերջնամասում, գրում է  «Чемпионат.com»-ը:

Նոր ստադիոնի բացման օրը «Սպարտակը» պետք է ընկերական խաղ անցկացներ «Ցրվենա Զվեզդայի» հետ, սակայն սերբական ակումբը հրաժարվել է այդ հանդիպումից առաջնությունում բարդ օրացույցի պատճառով: Այդ խաղը պետք է կայանար սեպտեմբերի 5-ին: Նոր ստադիոնի բացման օրը կանցկացվի «Սպարտակի» վետերանների հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում