15:33  ,  31 հուլիսի, 2014

«Ինտերը» վարձակալեց Օսվալդոյին

Անգլիական «Սաութհեմփթոնի» իտալացի հարձակվող Պաբլո Օսվալդոն հաջորդ մրցաշրջանում հանդես կգա իտալական «Ինտերում»։

Football Italia-ն գրում է, որ միլանյան ակումբը մեկ տարով վարձակալել է Իտալիայի հավաքականի թեկնածուին: Պայմանագրի վերջում «Ինտերը» հնարավորություն կունենա 7 միլիոն եվրոյով գնել 28-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Օսվալդոն վարձավճարով հանդես էր գալիս Թուրինի «Յուվենտուսում», որի կազմում մասնակցեց A Սերիայի 11 խաղի՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում